«Ես չեմ կարծում, որ հենց այդ հարցադրմամբ պետք է մեկնաբանեմ նախագահի որոշումը, քանի որ որոշումը հենց նախագահն է որոշում կայացնում, քանի որ ես այդ որոշման մասին իմացել եմ հանրայնացումից երեք ժամ առաջ։ Հրապարակումից 3,5 ժամ առաջ զանգահարել է ինձ, խոսել ենք, ես հարցրեցի՝ ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե արդեն կայացրել է որոշում: Ինքն ասաց, որ արդեն կայացրել է որոշում»։ Այս մասին օնլայն ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ հարցուպատասխանին ես ասել եմ, որ սահամանադրական փոփոխությունների կապակցությամբ իմ դիրքորոշումը տարբերվում է ՀՀ նախագահի դիրքորոշումից։
Բայց ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է ՀՀ նախագահ, հետո ես ընտրվել եմ վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայնդեպս՝ նախագահի լիազորությունների մասով։
Ես այդ հրաժարականն ընդունում եմ ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել, թե դրդապապատճառները բավարար են, թե ոչ։ Յուրաքանչյուր պետական պաշտոնյա ինքն է որոշում, թե այդ կարգի որոշումներն ինչ փաստարկների հիման վրա է կայացնում», - ասաց Նիկոլ Փաշինյանը։