00:00:00

Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով

13:53, 24 հունվար 2022

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ օրենքն ասում է, որ Մարդու իրավինքների Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: Խեղճ Հայաստանն այնպես են բարոյալքել, որ Հայրենիքը թշնամուն հանձնած, երկիրը ծնկի բերած, երիտասարդ սերնդի մի մասին կործանած, աղքատությունը բազմապատկած կառավարության ներկայացուցիչը (ոչնչով աչքի չընկած փոխնախարարը) հավակնում է կոչվել «բարձր հեղինակություն» վայելող: Արման Թաթոյանի համեմատ, ՔՊ-ի առաջադրած ՄԻՊ-ի` հանրությանն անհայտ թեկնածուն, եթե Հայաստանում հանրային բարձր հեղինակություն վայելող է, ուրեմն Նիկոլն առնվազն համաշխարհային գերաստղ է, որին պարտավոր են երկրպագել արևելքի ու արևմուտքի բոլոր ազգերը: Պատկերացնում եմ, թե Նիկոլի ազգակործան քաղաքականությանը գերի ընկած հերթական կամակատար իրավաբանը, ինչպես է կոծկելու Մարդու ոտնահարվող իրավունքներն ու ազատությունները: Հայաստանում Ժողովրդավարությունը սպանվել է հենց ժողովրդավարության «մարտիկների» ձեռքերով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր