00:00:00

Եղվարդում երկհարկանի տուն է այրվել, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների 4 մարտական հաշվարկ

14:34, 24 հունվար 2022 Պատահարներ

Հունվարի 23-ին, ժամը 23:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների 5/13 հասցեում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տանը (մոտ 150 քմ): Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է հունվարի 24-ին, ժամը 01:12-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մեկ սենյակ (մոտ 50 քմ) գույքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր