00:00:00

Սերժ Սարգսյանը չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը. Նաիրի Պետրոսյան

17:40, 14 մայիս 2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանն արձագանքել է Reuters-ում հրապարակված  հոդվածին։ «Որպես Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի ղեկավար` կցանկանայի տեղեկացնել Մարգարիտա Անթիձեին (հոդվածի հեղինակը), որ 2018 թվականի ապրիլին Հայաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ Սերժ Սարգսյանը որևէ արտասահմանցի առաջնորդի հետ չի քննարկել արտակարգ դրություն սահմանելու հարցը», - Facebook-յան իր էջում գրել է Նաիրի Պետրոսյանը։ Նշենք, որ հոդվածի հեղինակը գրել էր, թե «Սերժ Սարգսյանը, նախքան հրաժարական տալը, ակտիվ քննարկումներ է ունեցել իր թիմակիցների ու պաշտոնյաների հետ: Նրանք քննարկել են երկրում արտակարգ դրություն հաստատելու հնարավորությունը, ինչն ուժային կառույցներին ցուցարարների դեմ պայքարի ավելի լայն լիազորություններ կընձեռեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր