00:00:00

Ընենց եմ ուզում լինի ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին... շատ եմ ուզում. Օսիպյան

17:19, 14 մայիս 2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն «Ազատության» եթերում անդրադարձավ լրագրողների նկատմամբ թաղային հեղինակությունների գործողություններին։ Հարցին՝ եթե լինի նախընտրական շրջան ու քարոզարշավի ընթացքում նորից թաղային  հեղինակությունների կողմից բռնության ենթարկվեն լրագրողները, ինչպիսի՞ն  է լինելու ոստիկանության գործողությունները, Օսիպյանը պատասխանեց. «Ընենց եմ ուզում լինեն նախընտրական, ընտրական շրջան ու որևէ մի թաղային հեղինակություն գա մի հատ ինչ-որ մեկին... ընենց շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում»։ Հարցին՝ պատժելո՞ւ են, Վ. Օսիպյանն արձագանքեց. «Կլինի, կտեսնենք»։ «Ոստիկանությունն ուղղակի պարտավոր է ապահովել հասարակական կարգ, ես ինքս իմ մոտեցումներն ունեմ, եթե այդ օրերը գան, մոտենան, ես իմ պահանջները կդնեմ», - ասաց նա։ ՀՀ ոստիկանապետը վստահեցրեց՝ ՀՀ-ի պատմության մեջ կլինեն նախադեպը չունեցող ընտրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր