00:00:00

Պատգամավորը դիմել է ոստիկանապետին. Տարոն Մարգարյանի թիմակիցների հետքերով

16:55, 14 մայիս 2018

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Խնդրում եմ ոստիկանապետ պարոն Օսիպյանին հայտնել, թե ի՞նչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարաների վրա հարձակում գործած 17 JO 707 պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ կապված դեպքը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը: Հիշեցնենք, որ  մայիսի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Բաղրամյան պողոտայի թիվ 75 հասցեի մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում, որն ուղղված է եղել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնավարման դեմ, անհայտ անձը մոտեցել է բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել մասնակից, 19-ամյա Համբարձում Մ.-ի բարձրախոսը՝ պատճառելով նյութական վնաս, եւ ձեռքով հարվածել է նրա մարմնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա բռունցքով հարվածել մասնակից 25-ամյա Էդգար Վ.-ի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո հեռացել է «Շեվրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը հայտնաբերվել եւ տեղափոխվել է Արաբկիրի բաժնի պահպանվող տարածք: Ծեծի ենթարկված քաղաքացիները հայտնել են, որ մեքենան պատկանում է Տարոն Մարգարյանի թիմիակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր