00:00:00

Հրանուշ Հակոբյանի գաղտնի սենյակը, կոտրված սեղանն ու թողած իրերը. Սփյուռքի նախարարի առաջին աշխատանքային օրը

15:41, 14 մայիս 2018

Այսօր Սփյուռքի նոր նախարար Մխիթար Հայրապետյանի առաջին աշխատանքային օրն էր՝ նախարարի պաշտոնում, հայտնում է Aravot.am-ը: Նա լրագրողների ուղեկցությամբ առաջին անգամ մտավ իր աշխատասենյակ, մեկ առ մեկ բացեց նախարարության 24 աշխատասենյակների դռները, ծանոթացավ 92 աշխատակիցների հետ: Աշխատասենյակներից մեկում նախարարը հանդիպեց ճաղավանդակներով մի սենյակի՝ կողպեքով: Նրան ասացին, որ սա գաղտնի սենյակ է: Մխիթար Հայրապետյանը զարմացավ՝ գաղտնի՞: Նախարարության աշխատակիցներն ասացին, որ նախարարից գաղտնի չէ, գաղտնի է՝ մյուսների համար: Թե ինչ է այդտեղ պահել նախկինում Հրանուշ Հակոբյանը եւ ինչ կա այդ սենյակում՝ Մխիթար Հայրապետյանը կպարզի ավելի ուշ: Ի դեպ, Հրանուշ Հակոբյանն աշխատասենյակում շատ քիչ թվով իրեր էր թողել՝ մի քանի գրքեր գրադարանում՝ սփյուռքի նախարարության տպագրած, մի քանի գրիչ աշխատասեղանին, թողել էր նաեւ Երեւանի քաղաքապետի կողմից Ամանորին իրեն հասցեագրված շնորհավորական բացիկը եւ կարծես թե այդքանը: Լրագրողները դեռ նոր էին մտել նախարարի աշխատասենյակ, հանկարծ աշխատասենյակում դրված փոքր սեղանը փուլ եկավ ու մաս-մաս եղավ: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր