00:00:00

«Սերժը հեռացավ, Տարոնը ասում է մնամ մի քիչ էլ աշխատեմ». պահանջում են Մարգարյանի հրաժարականը

15:03, 14 մայիս 2018

Երեւանի քաղաքապետարանի շենքի դիմաց մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Հավաքված քաղաքացիները պահանջում են Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ ավագանու լուծարումը: «Մենք պահանջում ենք ոչ միայն Տարոն Մարգարյանի հրաժարականը, այլ նաեւ ՀՀԿ-ական անձինք, ովքեր քաղաքապետարանում են երեւի տեղյակ չեն, որ երկրում իրավիճակ է փոխվել: Նրանց աշխատանքից շարքային երեւանցում կյանքում փոփոխություն տեղի չի ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներից մեկը: «Սերժը հեռացավ, Տարոնը ասում է մնամ մի քիչ էլ աշխատեմ: Այդպես չի լինելու, մերժում ենք Տարոնին»,- ասացին հավաքվածները: Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հայտնեցին, որ բողոքի ակցիաները կրելու են շարունակական բնույթ: «Տարոն Մարգարյանը այն քաղաքապետն է եղել, ով չի կարողացել իրականացնել ժողովրդի պահանջը, բացի այդ ՀՀԿ անդամ է, եւ արդեն ժամանակն է, որ ինքը հրաժարական ներկայացնի եւ հեռանա: Մի մարդ, եթե ցանկալի չէ ժողովրդի կողմից, պետք է ինքնասիրություն ունենա եւ հեռանա»,- շարունակեց ցուցարարներից մեկը: Ի դեպ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակել էին նաեւ Արգիշտի փողոցը: Նրանք տեղեկացրեցին, որ Տարոն Մարգարյանը այսօր քաղաքապետարանի շենք է մտել հակառակ մուտքից, որպեսզի չհանդիպի ցուցարարներին: Հավաքվածները վանկարկում են «Տարոն հեռացիր, Տարոն հեռացիր...»: Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «Մերժում ենք Տարոնին» խումբ, որը պահանջում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր