00:00:00

Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի

15:36, 15 հունվար 2022

Նախօրեին ադրբեջանական կողմում հայտնված Բերձորի 69-ամյա բնակիչը այս պահին դեռ չի վերադարձվել, սակայն պայմանավորվածություն կա, որ օրվա ընթացքում կվերադարձվի: Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: «Բանակցություններ են ընթանում խաղաղապահների միջնորդությամբ, պայմանավորվածություն կա, որ այսօր կվերադարձնեն քաղաքացուն»,-ասաց նա: Նա նշեց, որ քաղաքացին պատերազմից առաջ բնակվել է  Ղազարապատ գյուղում, որն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ավելի վաղ ԱՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Բերձոր քաղաքի 69-ամյա  բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր