00:00:00

Իտալիայի 6 000 ուսումնական հաստատություններ սպառնալիքներ ու կեղծ ահազանգեր են ստացել, կառավարությունը հավաքվել է խորհրդակցության

20:55, 11 նոյեմբեր 2026 Աշխարհ

Իտալիայում ավելի քան 6 000 ուսումնական հաստատություններ կեղծ ահազանգեր են ստացել շենքերի տարածքում ռումբերի առկայության մասին։

Անհայտ անձինք էլեկտրոնային նամակներ են ուղարկել ամբողջ երկրի ուսումնական հաստատություններին, դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների սովորողներին ու աշխատակազմին տարհանել են տարածքներից, սակայն բոլոր դեպքերում պարզվել է, որ պայթյունի վտանգ չկա, ռումբեր տեղադրված չեն։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կեղծ ահազանգերի նպատակը երկրում տագնապ ու անհանգստություն առաջացնելն է։ Նա խորհրդակցություն է հրավիրել կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար իրավիճակը, իսկ վաղն էլ ընդդիմության հետ է հանդիպելու։

Նախօրեին էլ նման կեղծ ահազանգեր են ստացել Իռլանդիայի, Շոտլանդիայի, նաև Հյուսիսային Իռլանդիայի ուսումնական հաստատությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր