00:00:00

Երևանում թալանել են «Audi»-ն. հափշտակել են ավտոմեքենայում եղած 8 միլիոն դրամը

17:28, 11 նոյեմբեր 2026 Իրավական

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բնակիչ 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ այդ օրը ինքն իր ավտոմեքենան կայանել է Սայաթ-Նովա պողոտայի հասցեներից մեկի դիմաց և ավտոմեքենայից գողացել են խոշոր չափի գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված հասցե են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ տուժածը Երևանի բնակիչ 37-ամյա Վլադիմիր Մ.-ն հայտնել է, որ ինքը «Audi» մակնիշի «88 PP 888» համարանիշի ավտոմեքենան կայանել է նշված հասցեում և ժամը 17:00-ի սահմաններում նկատել է, որ ավտոմեքենայի սրահում եղած պայուսակի միջից անհայտ անձը կամ անձինք գողացել են 8 միլիոն դրամ։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գողության մասին Վլադիմիր Մ.-ն հայտնել է  օրեր անց՝ նոյեմբերի 2-ին, իսկ ավտոմեքենայի համարանիշները էլ արժեն 8 միլիոն դրամ։ Այստեղ են ասում 8 մլն դրամանոց՝ 8-երով համարանիշներով ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր