00:00:00

Ազատազրկված անձը ներկայացրել է ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու տեղեկություններ․ նա վնասվածքներ է ստացել. ՄԻՊ

14:11, 14 մայիս 2018

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ չհայտարարված այցի շրջանակներում ազատությունից զրկված անձը մայիսի 10-ին առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է ոստիկանության ծառայողների կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ: ՄԻՊ-ից հայտնում են, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք արձանագրվել են Պաշտպանի ներկայացուցիչների կողմից:
Պաշտպանի աշխատակազմում կազմված բոլոր նյութերը, այդ թվում՝ վնասվածքների լուսանկարները, փոխանցվել են քրեական հետապնդման մարմնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նախատեսված ընթացակարգ անհապաղ սկսելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր