00:00:00

Արսեն Թորոսյանը յուրայիններին Երևանի քաղաքապետարանում պաշտոնների է նշանակում

03:10, 11 հունվար 2022

ՀՀ Առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը մտերիմներին Երևանի քաղաքապետարանում տարբեր պաշտոնների տեղավորելու գործըթնացով է զբաղված։ Թորոսյանը՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու և պաշտոնանկ անելու ջատագովներից էր։ Irakanum.am-ի տեղեկություններով հենց նա էր գլխավորում Մարությանի դեմ իշխանական մամուլում հարձակումներն ու տարբեր ստահոդ հրապարակումները։

Թորոսյանն իհարկե միայնակ չի գործել։ Այդ մասին առավել հանգամանալից կխոսենք մեր հաջորդ հրապարակումներում։ Հիմա կադրային սպասվող փոփոխություննների մասին։ Մեր տեղեկություններով Թորոսյան Արսենն ամեն գնով ցանկանում է Առողջապահության նախարարության ՊԱԳ ղեկավարին  տեղափոխել Երևանի քաղաքապետարան։ Մեզ հայտնի դարձավ, որ Ծաղիկ Վարդանյանը կշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ։ Այս պաշտոնին ներկայումս նշանակված է Կամսար Բաբինյանը։ Վերջինս Irakanum.am-ի հետ զրույցում հայտնեց, հնարավոր փոփոխության վերաբերյալ տեղեկություններ չունի։ Այս պահին գտնվում է արձակուրդում։ Բաբինյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 29-ին է մեկնել արձակուրդ, վերադառնալու է հունվարի 17-ին։

Ծաղիկ Վարդանյանը մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան թողեց։ Նշենք, որ Վարդանյանը Առողջապահության նախարարության հնաբնակներից է։ Նախարարները պարբերաբար փոխվում էին, սակայն Վարդանյանը իր պաշտոնը պահում էր այդ գերատեսչությունում։ 2018-ի հայտնի իրադարձություններից հետո էլ նախկին ՀՀԿ-ական Վարդանյանը կարողացավ մտերիմ հարաբերություններ հաստատել այդ ժամանակ նախարար նշանակված Արսեն Թորոսյանի հետ և պահպանել պաշտոնը, սակայն գործող նախարար Անահիտ Ավանեսանի հետ ունի լարված հարաբերություններ, այդ պատճառով էլ Թորոսյանը նրան ամեն գնով ցանկանում է տեղափոխել այլ աշխատանքի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր