00:00:00

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին

00:08, 14 մայիս 2018

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հյուրընկալել է Շանթ Հարությունյանի ընտանիքին։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը։ «Այսօր, պարոն Օսիպյանի հրավերով, մեր ընտանիքով հյուրընկալվեցինք նրանց բնակարանում։ Շուրջ 5 տարի միասին փողոցում՝ հակառակ բևեռներում, պայքարի մեջ էինք, և ի վերջո մենք՝ որպես ՀՀ ազատ և հաղթանակած քաղաքացիներ ի սրտե և ջերմորեն հանդիպում ունեցանք արդեն ՀՀ ոստիկանապետին և նրա ընտանիքին։ Հերթական անգամ համոզվեցի, որ պարոն Օսիպյանը բացառիկ անձնավորություն է եղել նախկին կոռումպացված համակարգում։ Պարո՛ն ոստիկանապետ, Ձեզ և ձեր ընտանիքին մաղթում եմ համբերություն և բարօրություն»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա 12 ընկերները «անոնիմուսների երթ» էին անցկացրել Ազատության հրապարակից. երթը դեռ չսկսած Մաշտոցի պողոտայում ոստիկանների եւ նրանց միջեւ բախումներ սկսվեցին, հնչեցին պայթյուններ:  Շանթն ու նրա ընկերները ազատազրկման դատապարտվեցին: Այս գործի շրջանակներում այս պահին իրենց պատիժն են կրում Շանթ Հարությունյանը, Վարդան Վարդանյանը, մյուսներն ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանն ու ընկերները մեղավոր են ճանաչվել 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր