00:00:00

Նուրսուլթան Նազարբաեւը փախել է Ղազախստանից. Orda.kz

20:03, 07 հունվար 2022 Աշխարհ

Ղազախական Orda.kz լրատվամիջոցը գրում է․ «Ուշագրավ է այն, որ Ղազախստանում սկսված քաղաքական ճգնաժամի սկզբից ի վեր՝ ոչ պաշտոնական մարմինները, ոչ պետական հեռուստատեսություններն ու լրատվամիջոցները չեն հիշատակում Նուրսուլթան Նազարբաեւի անունը։ Չենք խոսում արդեն այն մասին, որ չի հաղորդվում, թե որտեղ է նա հիմա եւ ինչ վիճակում։ Մենք ունենք տեղեկություններ այն մասին, որ առաջին նախագահը եւ նրա դուստրերը իրենց ընտանիքների հետ հեռացել են Ղազախստանից։ Ղազախստանում հիմա միայն Նուրսուլթան Նազարբաեւի ավագ եղբայրն է մնացել՝ Բոլաթ Նազարբաեւը»։ Ի դեպ, նույն լրատվամիջոցը գրում է, որ պաշտոնական հաղորդագրություններում ու ելույթներում մայրաքաղաքը չեն անվանում Նուր-Սուլթան։ Հավելենք, որ երեկվանից որոշ ռուսական տելեգրամյան ալիքներ եւ վերլուծաբաններ շրջանառում էին այն տեղեկությունը, որ Նազարբաեւը ամենայն հավանականությամբ առաջիկայում կմեկնի Մինսկ՝ իբր թե բուժման նպատակով, եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նրան ապաստան կտրամադրի։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր