00:00:00

Բիզնեսն ու քաղաքականությունը. նրանք վայր կդնե՞ն մանդատները

14:43, 13 մայիս 2018

Նոր Հայաստանի Ազգային Ժողովում գործարարների ներկայության կարիք այլևս չի լինելու: Օրերս նման  վերտառությամբ հայտարարություն տարածվեց «Գրանդ Հոլդինգի» կողմից, որտեղ նշված էր նաեւ, որ նրանք հետ են կանչում իրենց պատգամավորներին: Խոսքը ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգանավոր Գրիգոր Ավալյանի եւ ՀՅԴ-ում ծվարած Արմեն Բաբայանի մասին է: Վերջինիս ի դեպ արտադրական ընկերությունը բավականին հմտորեն էր «թաքցրել»: Այն, որ Հայաստանում բիզնեսն ու իշխանությունը  տարիներ շարունակ սերտաճած են եղել, մեկ անգամ չէ, որ խոսվել է, եւ բնավ արտադրական ձեռնարկության հայտարարությամբ չէ, որ հայ հասարակությունը պետք է տեղեկանար դրա մասին: Բիզնես- իշխանություն համակցությունը առավել արտահայտիչ էր դարձել Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում, որն իր դրսեւորումն ունեցավ նաեւ նախորդ տարի կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ՀՀԿ, ինչպես նաեւ «Ծառուկյան» դաշինք խմբակցություններում կան պատգամավորներ, ովքեր զբաղվում են գործարարությամբ: Մի քանիսի մոտ իհարկե թղթերով ամեն ինչ կարգին է, նրանք բիզնեսները գրանցել են հարազատների անուններով: Irakanum.am-ը ներկայացնում է ԱԺ գործարար- պատգամավորների ցանկը: ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան: ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Արսենյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատագամավոր Հակոբ Բեգլարյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նահապետ Գեւորգյան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյան Նշենք, որ ցանկն ամբողջական չէ, եւ բացի այդ վերը նշված պատգամավորները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում բնականաբար թաքցրել են իրենց իրական եկամուտները եւ բիզնեսները չեն գրանցել: Սակայն, ինչպես ասում է Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը գիտեն, թե որ ընկերությունը ում է պատկանում: Նոր Հայաստանում բիզնեսը կտարանջատվի արդյո՞ք իշխանությունից, եւ գործարարները վայր կդնեն իրենց մանդատները, թե ոչ, ցույց կտա ժամանակը: Առաջիկայում մանրամասն կհրապարակենք վերը նշված պատգամավորների բիզնեսների մասին տեղեկություններն առավել մանրամասն: Շարունակելի: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր