Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ կատակերգու Փիթ Դեւիդսոնի սիրավեպը շարունակում է բուռն զարգանալ։ Զույգը ռոմանտիկ ճամփորդության է մեկնել Բահամյան կղզիներ։ Նրանց միասին լուսանկարել են մասնավոր ինքնաթիռով մեկնելիս։
Հոկտեմբերի վերջին առաջին անգամ լուրեր տարածվեցին, որ Քիմն ու Փիթը սիրային հարաբերություններ ունեն։ Դեւիդսոնին ու Քարդաշյանին նկատել էին Հարավային Կարոլինա նահանգում՝ զվարճանքի այգում ձեռք-ձեռքի բռնած։ Ավելի ուշ Քարդաշյանը հայտնվել է SNL-ի սքեթչում, որում համբուրվել է Դեւիդսոնի հետ։