00:00:00

Ուսանողին հիշողության սարքի տեղ են դնում. ԵՊԲՀ ուսանողները դժգոհում են

11:37, 13 մայիս 2018

Ֆեյսբուք սոցիալական ցանցում ստեղծվել է ԵՊԲՀ ցիկլային առարկաների դասավանդման ռեստարտ խումբը, որտեղ համալսարանի ուսանողները բարձրաձայնել  են առկա  խնդիրները, պատասխանատուների ուշադրությունը հրավիրելով դրանց վրա:
Պահանջում ենք ուշադրություն դարձնել ՝ 1. Ուսումնական նյութեր 1.1 Հիմնականում ցիկլի տևողությունը չի համապատասխանում դասավանդվող նյութի ծավալի հետ: Սեղմ ժամկետում մեծ ծավալների յուրացման փորձը հանգեցնում է մնացորդային և խորքային գիտելիքների բացակայության։ 1.2 Դասավանդվող նյութը ավարտական քննությունների ժամանակ պահանջվող նյութի հետ չի համապատասխանում։ Ստացվում է այնպես, որ մեկ նյութով սովորում, մեկ այլ նյութի հիման վրա քննություն ենք հանձնում: 1.3 Նույն ցիկլային առարկան տարբեր ամբիոններում (բուժ. հաստատություններում) դասավանդվում է տարբեր նյութերով։ 1.4 Տարբեր ամբիոնների ուսումնական նյութերի արդիականությունը միմյանց չի համապատասխանում և միևնույն երևույթի մասին (բուժումներ, դասակարգումներ, թվեր և այլն) ամբիոններում ստանում ենք տարբեր և հակասական տեղեկություններ։ 2.Ուսումնական նյութերի որակ 2.1 Ինֆորմացիայի ծանրակշիռ մասը հնացած է և ոչ ակտուալ` ժամանակակից պրոտոկոլներին ոչ համապատասխան, ոչ պրակտիկ, կլինիկական նշանակություն չունեցող և թերևս ամենախնդրահարույցը` համապատասխան կլինիկական մտածելակերպ չձևավորող։ 2.2Ուսամնական նյութերի՝ գրքերի և պատճենների, անբավարար ռեսուրսներ։ 2.3 Բնօրինակների համեմատ թարգմանությունները համակված են ոճաբանական և իմասատային սխալներով։ Դասավանդող նյութերը ասես Google Translate-ով թարգմանված լինեն և մասնագիտական խմբագրում չանցած: Լատինական տերմինների հայաֆիկացումը նույնպես արհեստականորեն բարդացնում է նյութը ` հատկապես լատինական տարբերակի փակագծում նշված չլինելու դեպքում / լսնագնդիկ, կնաստինքություն, սրտագդալ, սրտակրանք և այլն / 3. Դասապրոցես և դասախոսական անձնակազմի որակավորում 3.1 Դասապրոցեսը հաճախ տուժում է դասախոսների զբաղվածության կամ այսպես ասած անհավես լինելու պատճառով։ Ամբիոնը ջանում է պահպանել միայն կարգապահական գործառույթները / ներկա-բացակա, սահմանված ժամանակահատվածում ուսանողի ֆիզիկական ներկայություն հաստատությունում/ 3.2 Դասախոսները հաճախ չեն տիրապետում նյութին և հետևաբար չեն կարողանում ճիշտ ուղղորդել ուսանողներին։ Հաճախ դասապրոցեսը անցնում է ներածական մակարդակով։ Վերջնարդյունքում՝ ինքնուսուցում և հիմնավոր գիտելիքների բացակայություն։ 3.3 Որակավորված, պատրաստված, գիտության ժամանակակից պահանջներին համապատասխան դասախոսների պակաս։ Կան մի շարք դասախոսներ, ովքեր ելնելով իրենց տարիքից և առողջական վիճակից, պարզապես ունակ չեն դասավանդելու` անկախ ժամանակին իրենց ունեցած բարձր որակավորումից և համալսարանի զարգացման մեջ ունեցած ավանդից: 3.4 Երբեմն առարկան դասավանդվում է մեկ այլ մասնագետի կողմից (օրինակ, կարդիոլոգը դասավանդում է գաստրոէնտերոլոգիա): 4․ Դասացուցակները հաճախ կազմվում են ոչ հետևողական կերպով և չբալանսավորված։ Կիսամյակի ամենաբարդ և ծավալուն առարկաները հաճախ հաջորդում են իրար, և ուսանողը ուժասպառ է լինում։ 5. Քննություն հանձնելու կարգի և քննությունների որակի մասով` 5.1 Համակարգչային քննությունների թեսթերի հիմնական մասը կազմում են ստատիստիկայի, դասակարգումների, պրակտիկ կիրառում չունեցող տվյալների մասին հարցեր, չեն ստուգում ապագա բժիշկի կլինիկական մտածելակերպը, տրամաբանելու, գիտելիքների կապակցման, միջառարկայական կապեր ստեղծելու կարողությունը, այլ միայն ստուգում են սեղմ ժամկետներում նյութը հիշելու ունակությունը, ինչի արդյունքում փոխվում է նաև ուսանողի մոտեցումը գիտելիքներ ձեռք բերելու հարցի նկատմամբ: 5.2 Բազմաթիվ առարկաների թեսթերը վաղուց արտահոսել են և տարիներով փոփոխության չեն ենթարկվել, չնայած որոշները, հաճախ փոխվելով, վեր են ածվում «տողատակային» և «թակարդ» հարցերի։ Տպավորություն է ստեղծվում, որ ուսանողին հիշողության սարքի տեղ են դնում: 6․ Պրակտիկան դարձել է իրականում գոյություն չունեցող՝ ֆիկտիվ երևույթ: Լավագույն դեպքում պրակտիկան սահմանափակվում է դիտորդի կարգավիճակով, այն էլ` բավականին հազվադեպ։ 7․ 6-րդ կուրսում ընթացիկ ցիկլերով ծանրաբեռնվածությունը խոչընդոտում է պետական քննություններին հավուր պատշաճի նախապատրաստմանը։ Հ.Գ. Եթե ուսումնական պրոցեսի կազմակերպման հետ կապված այլ խնդիրներ կան արձագանքեք անպայման
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր