00:00:00

ՀՔԾ նախկին պաշտոնյան՝ նախարար

01:23, 13 մայիս 2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով  ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Աշոտ Հակոբյանը: Նորանշանակ նախարարը նախկինում եղել է ՀՔԾ վարչության պետ, ստորեւ ներկայացնում ենք նրա կենսագրությունը: Աշոտ Սուրիկի Հակոբյան Ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ, արդարադատության գնդապետ Ծնվել է 1968թ. հունվարի 1-ին Հրազդանում: Բարձրագույն կրթությունը ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1996 թվականին՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թվականից ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարարության քննչական գլխավոր վարչության 3-րդ (հատկապես կարեւոր գործերի քննության) վարչությունում` աշխատելով որպես քննիչ, իսկ 2000թ. փետրվարից` ավագ քննիչ: 2005 -2008թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական քննչական բաժնի պետի տեղակալ: 2008-2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության` մարդկանց առեւտրի (թրաֆիքինգ), թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցագործությունների քննության բաժնի պետ: 2011-2014թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության պետի տեղակալ: 2014թ. հոկտեմբերի 2-ից 2014թ. հոկտեմբերի 20-ը ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ: 1986-1988թթ. Ծառայել է Խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Պարգեւատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» կրծքանշանով, «Օրենքի պատվար» մեդալով, ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է զենքով (մարտական ատրճանակ), ինչպես նաեւ տարբեր գերատեսչությունների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի եւ խրախուսանքների: Фото Ашота Акопяна. Фото Ашота Акопяна.

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր