00:00:00

Դա ինձ համար մշտապես եղել է հոբբի. Էդուարդ Աղաջանյանը՝ DJ-ինգով զբաղվելու մասին

21:39, 12 մայիս 2018

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Վերջին օրերին շատ խոսվեց Ձեր խոնարհ ծառայի DJ-ինգով զբաղվելու մասին: Ուրախ եմ, որ արձագանքներն առավելապես դրական էին: Բայց կարևոր եմ համարում նշել, որ դա ինձ համար մշտապես եղել է հոբբի և ոչ պրոֆեսիոնալ զբաղմունք, ինչպես կլիներ օրինակ կիթառ կամ դաշնամուր նվագելը: Ըստ այդմ, այն երբևէ չի հանդիսացել գումար վաստակելու միջոց: Այս կարգավիճակում, ժամանակի սղության բերումով վստահաբար պակաս ժամանակ կունենամ տրամադրել երաժշտությանը, քանի որ անվերապահորեն ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը և գործիս մոտենում եմ առավելագույն պատասխանատվությամբ: Առաջնահերթությունները հստակ են: Այնուամենայնիվ, հուսով եմ, որ ժամանակ առ ժամանակ կունենամ հնարավորություն Ձեզ հետ շփվելու նաև երաժշտության միջոցով: ՀՀ Քաղաքացու խոնարհ ծառա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր