00:00:00

Ովքե՞ր են նորանշանակ պաշտոնյաները, ի՞նչ պաշտոններ են ունեցել նախկինում /ֆոտո/

00:38, 13 մայիս 2018 Քաղաքականություն

Այսօր մի շարք նոր նախարարներ են նշանակվել: Ներկայացնում ենք, թե ովքեր են նրանք: Այսպես, Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը առողջապահության կազմակերպիչ է, «ՄԻԲՍ Երեւան» բժշկական կենտրոնի ղեկավարն է:             Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ավելի վաղ նույն նախարարության փոխնախարարն էր: Մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցը բանասիրական գիտ. թեկնածու է, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս, Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ:   Լևոն Վահրադյանը, ով նշանակվել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, այս պաշտոնում փոխարինում էր Հրաչյա Ռոստոմյանին, ով Հայաստանի մարզական գլխավոր կառույցը ղեկավարում էր 2016 թվականի սեպտեմբերից: Վահրադյանը նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետն էր:

Արդշինբանկի վարչության արդեն նախկին նախագահ Մհեր Մանուկյանն էլ նշանակվել է ՀՀ փոխվարչապետ: ՀՀ էներգետիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր