00:00:00

Սուրբծննդյան շրջանում օմիկրոնի պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 4000 չվերթ

20:47, 25 դեկտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ ավիաուղիները շարունակում են տուժել չվերթերի չեղարկումից կորոնավիրուսի օմիկրոն շտամի տարածման պատճառով, փոխանցում է BBC-ը։ Flightaware-ի ռեսուրսի տվյալներով՝ ուրբաթ եւ շաբաթ օրերին ամբողջ աշխարհում չեղարկված ավելի քան 4000 թռիչքների մեկ քառորդ մասը բաժին է հասնում ԱՄՆ-ին։ Այս խնդիրն առաջացել է անձնակազմի հարկադիր ինքնամեկուսացման ֆոնին, որոնց անդամների թեստը դրական է եղել։ ԱՄՆ-ում, ինչպես աշխարհի մյուս երկրներում, նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ։ Չնայած ավելի վաղ արված եզրակացություններին այն մասին, որ օմիկրոնն «ավելի մեղմ» է ընթանում, քան մյուս տարբերակները, գիտնականներին մտահոգում է վարակումների մեծ թիվը։ Իտալիան, Իսպանիան եւ Հունաստանը պարտադրում են դիմակների կրումը բաց տարածքներում։ Կատալոնիան գիշերը պարետային ժամ է սահմանել, իսկ Նիդեռլանդներում շաբաթվա սկզբին խիստ սահմանափակումներ են մտցվել տեղաշարժի համար։ Գերմանիան հայտարարել է, որ դեկտեմբերի 28-ից կսահմանափակի մասնավոր հավաքույթների թիվը 10 հոգով եւ կփակի գիշերային ակումբները: Ֆուտբոլային հանդիպումները կանցկացվեն փակ դռների հետեւում։ Պորտուգալիան կարգադրել է փակել բարերն ու գիշերային ակումբները դեկտեմբերի 26-ից եւ հեռավար դարձնել աշխատանքը մինչեւ հունվարի 9-ը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր