00:00:00

Թեհրանի հրթիռները, հակառակ Լոնդոնի հայտարարության, չեն խախտում 2231 բանաձեւը. Իրանի ԱԳՆ

23:47, 24 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թեհրանի հրթիռային ծրագիրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի խախտում չէ, ինչին Լոնդոնը քաջատեղյակ է: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն՝ ի պատասխան Foreign Office-ի մեղադրանքների։ «Մեծ Բրիտանիան մյուսներից լավ գիտի, որ Իրանի հրթիռային ծրագիրը ոչ մի առնչություն չունի ՄԱԿ ԱԽ 2231 բանաձեւի հետ»,- մեջբերում է դիվանագետի մամուլի ծառայությունը։ Նրա խոսքով՝ «Լոնդոնը, [սխալ] մեկնաբանելով 2231 բանաձեւը, փաստացի խախտում է այն»։ Խատիբզադեն դատապարտել է «իրանական սպառնալիքը ուռճացնելու բրիտանացիների ձգտումը»։ Ուրբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումը։ Ըստ Foreign Office-ի՝ «այս արձակումը ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւը, որը պահանջում է Իրանից որեւէ գործողություն չձեռնարկել միջուկային զենք կրելու ունակ բալիստիկ հրթիռներով»: Դեկտեմբերի 20-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցի ափին սկսել են «Մեծ մարգարե-17» հնգօրյա զորավարժությունները։ Վարժանքների եզրափակիչ փուլում իրականացվել է 16 բալիստիկ հրթիռների ուսումնական արձակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր