Սարատով-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավը, որը թռիչքի ընթացքում տագնապի ազդանշան էր տվել, վայրէջք է կատարել «Դոմոդեդովո» օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ տագնապի ազդանշան տալու մասին հայտնի էր դարձել ուղևորատար ինքնաթիռի թռիչքի մեկնարկից կես ժամ անց: