00:00:00

Չավուշօղլու. Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը «հասել է վտանգավոր մակարդակի»

21:03, 24 դեկտեմբեր 2021 Աշխարհ

«Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի։ Թուրքիան չի անտեսի Ուկրաինայի հետ սերտ հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ իր ընդարձակ հարաբերությունների պատճառով»,-ուրբաթ օրը նախարարի խոսքերն է մեջբերում TRT հեռուստաալիքը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան «դիվանագիտություն է վարում երկրի ազգային անվտանգության պահանջներին եւ հանգամանքներին համապատասխան»։
«Դա ծանր աշխատանք է, բայց դիվանագիտությունը հենց դրա համար է: Թուրքիայի կառավարությունը կառուցում է արտաքին քաղաքականություն՝ հիմնված երեք սյուների վրա՝ ազգային արժեքներ եւ շահեր, իրավիճակը տեղում, երկրի հնարավորություններ»,-հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր