00:00:00

Արթուր Վանեցյանի համախոհ Էլեն Հովսեփյանը հրապարակայնորեն կոչ է անում, որ ինձ մեր «շքամուտքում սատկացնեն»․ Մարուքյան

17:57, 24 դեկտեմբեր 2021 Բլոգ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է.
«Արթուր Վանեցյանը շրջում է թիկնապահների ուղեկցությամբ, ինչպես բոլորիս հայտնի է։ Իսկ նրա կուսակից կամ համախոհ Էլեն Հովսեփյանը հրապարակայնորեն կոչ է անում, որ ինձ մեր «շքամուտքում սատկացնեն»:
Հարց է առաջանում` Ձեր առաջնորդը շրջում է թիկնապահներով, որպեսզի նրան չսատկացնե՞ն իրենց շքամուտքում։
Այսինքն, ստացվում է, որ Հայաստանում քաղաքականության մեջ լինելու համար պետք է շրջել թիկնազորով (պարզ էլ չէ, թե այդ ֆինանսական հնարավորությունները որտեղից), այլապես որոշ մարդիկ կարող են կարծել, որ կարող են այլ քաղաքական ուժի ղեկավարին վնասել քաղաքական այլ հայացքներ ունենալու համար։
Հասել ենք նոր Հայաստան, իջեք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր