00:00:00

Խեղկատակ արդարադատության համակարգին մի քանի հարված պետք է հասցնել․ Չուգասզյանը հացադուլից բացի նստացույց է սկսել

21:40, 12 մայիս 2018

«Հիմնադիր խորհրդարանը» ամեն կերպ կաջակցի հեղափոխությանը և մենք այս փուլում մեզ դիտարկում ենք որպես դաշնակից: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ, նախօրեին ազատ արձակված Գարեգին Չուգասզյանը: «Գտնում ենք, որ մենք ամեն կերպ պետք է աջակցենք հեղափոխությանը: Էս փուլում մենք մեզ դիտարկում ենք որպես դաշնակից, դա ոչ թե խոսքով, այլ գործով կարող ենք ապացուցել: Դրա համար նրանք, որոնք այն ռեժիմի ժամանակ իրենց խոսքի, ազատ արտահայտման համար հայտնվել են բանտում, պետք է ազատ արձակվեն: Այդ պրոցեսն արդեն սկսվել է, Անդրիաս Ղուկասյանից  և ինձանից և նոր իշխանությունները վստահեցրել են, որ դա շարունակություն է ունենալու»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր