00:00:00

Չինաստանում կորոնավիրուսի նոր բռնկում է արձանագրվել. 13 մլն բնակչությամբ քաղաքում խիստ կարանտին է սահմանվել

22:48, 23 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Սիան քաղաքում «Քովիդ-19»-ի 52 նոր դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, տեղի իշխանությունները խիստ կարանտինային միջոցներ են սահմանել 13 մլն բնակիչ ունեցող քաղաքում: Սահմանափակումները, որոնց համաձայն՝ մարդիկ չեն կարող դուրս գալ տներից, ընդունվել են, երբ երկրում մեկնարկում են Լուսնային Նոր տարվա հետ կապված ուղևորությունները, որոնց հաջորդելու են Ձմեռային օլիմպիական խաղեր 2022-ի միջոցառումները: Դրանք մեկնարկելու են փետրվարի 4-ին: Սիանը հնագույն քաղաք է, որում հայտնաբերվել է 2000-ամյա Տերակոտայի մարտիկների քանդակները: Այստեղ կորոնավիրուսի բռնկման նոր ալիքի հետ կապված դեպքն արձանագրվել է դեկտեմբերի 9-ին: Պաշտոնյաները կարծում են, որ բռնկումը պայմանավորված է դեկտեմբերի 4-ին Պակիստանից վարակված առնվազն 6 ուղևորի ժամանմամբ, որոնց մոտ «Դելտա» հիմնամանրէ է հայտնաբերվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր