00:00:00

Բաքուն Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի ներառել է «սեւ ցուցակի» մեջ

00:44, 24 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Բաքուն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ Ստեփանակերտ կատարած այցի համար։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Երևանից մեկնել է Արցախի Հանրապետություն։ Ըստ Բաքվի՝ Պեկրեսի այցն ուղղված է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Երկրի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, թե Ֆրանսիայի քաղաքացիների անունները, որոնք իբրև անօրինական կերպով այցելել են ենթադրյալ ադրբեջանական տարածքներ, ներառված են երկիր մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր