00:00:00

ՌՕՈւ նոր հրամանատար. Իսրայելը «կարող է վաղը հարձակվել Իրանի վրա եւ ոչնչացնել նրա միջուկային օբյեկտները»

01:53, 23 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Իսրայելը «կարող է վաղը հարձակվել Իրանի վրա եւ ոչնչացնել նրա միջուկային օբյեկտները»։ Այս մասին Yedioth Ahronoth-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի ռազմաօդային ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարը։ Բարը, որին հանձնարարվելու է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, եթե նման հանձնարարական լինի, հասկանում է, որ իրենից կարող են պահանջվել երկրի պատմության ամենաբարդ գործողություններից մեկը: «Ես պետք է ենթադրեմ, որ դա կարող է տեղի ունենալ իմ պաշտոնավարման ընթացքում, եւ ես հասկանում եմ նման հրամանի մասշտաբները»,- ասել է նա։ «Նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, այդ թվում՝ F-35 ինքնաթիռների եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գնումը»,ասել է ասաց Բարը։ Գեներալ-մայոր Թոմեր Բարը կստանձնի Իսրայելի ռազմաօդային ուժերի ղեկավարի պաշտոնը 2022 թվականի ապրիլին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր