00:00:00

Մարությանի ելույթը լսելուց հետո իրավապահներից կարո՞ղ ենք պահանջել քրգործեր հարուցել․Գրիգոր Տեր- Ղազարյան

17:42, 22 դեկտեմբեր 2021 Բլոգ

Երևանի ավագանու արտահերթ նիստն էր։ Ինչպես և սպասվում էր։ Ամեն ինչ սցենարով ու ամեն ինչ հերթով։ Իմքայլական ավագանիներն էին «հուզիչ» տեքստեր ասում, փորձում ամեն գնով ցույց տալ, թե ինչ անում են ժողովրդի համար է։ Գուցե համոզիչ լիներ, այնքան ժամանակ, քանի դեռ չէր խոսել Մարությանը։ Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթը լսելուց հետո կարո՞ղ ենք պահանջել ուժային կառույցներից, որպեսզի քրեական գործ հարուցվի և բոլոր պաշտոնական դիրքերը չարաշահողները (ըստ Հայկի, նախարարներ ու այլ պաշտոնյաներ են զանգահարել և միջնորդել սրա կամ նրա համար) ստանան օրենքի ամբողջ խստությամբ պատիժը: Ասեմ ավելին, զբաղված եմ մի ներդրման իրականցումով, որի արժեքը գերազանցում է 50 միլիոն դոլարը և կապ ունի Կոմիտասի շուկայի հետ: Ունենալով բազաթիվ հնարավորություններ, նույնիսկ թույլ չեմ տվել խնդրել որևէ ընկերոջ որևէ բանի համար: Համբերատար 2 տարի աշխատում ենք որպեսզի  ամեն ինչ լինի քաղաքի սրտով: Բայց իրադարձություններն ու հայտարարությունները խոսում են այլ բանի մասին։ Եվ այսպես իրավապահներ, հիմա գործելու ձեր հերթն է։ Գործարար Գրիգոր Տեր- Ղազարյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր