00:00:00

Փոթորիկ պահածոյի տուփի մեջ․ Դանիելյան

03:39, 22 դեկտեմբեր 2021 Բլոգ

Պահածոյի տուփի խաղաղ ժամանակներն ավարտվեցին, երբ տուփի մեջ անցք բացվեց ու հանգիս ննջող ձկներին մի կատակասեր, ձկների իրավունքների պաշտպանության կոմիտեից, անցքի մյուս կողմից ասաց, որ նրանք այլևս ազատ են որոշում կայացնել ու ինքնուրույն ընտրել, թե որ խորտկարանի սեղանին են ցանկանում հայտնվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Տուփի վերին շերտի ձկները, որոնք կարողացել էին անցքից դուրս նայել, սկսեցին բղավել, որ կան ժամանակակից լավ խորտկարաններ, որտեղ լուսավորությունը լավն է, իսկ ձկներին հաճախորդների սեղաններին դնելուց առաջ լավ ափսեների մեջ են տեղադրում, մատուցողները կիրթ են ու հարգում են ձկների խորտկարան ընտրելու իրավունքը: Երկրորդ շերտի ձկները սկսեցին հակաճառել, ասելով, որ իրենք արդեն սովորել են եղած վիճակին, հանգիստ տեղավորվել են տուփում ու չեն էլ ցանկանում լույս աշխարհ դուրս գալ, որովհետև վերջ նույն է, սեղաններին են մատուցվելու, իսկ այնտեղից, հետո, ավելու մութ փոսերի մեջ են հայտնվելու, որտեղ անգամ տուփի անվտանգությունը չի ապահովվելու: Երրորդ շերտի ձկները սկսեցին աղաղակել, որ վերին շերտերն ապագայի մասին են մտածում, իսկ իրենք իրենց ներկա վիճակից են դժգոհ ու առաջին ու երկրորդ շերտերի ողջ ծանրությունն իրենց վրա է ու ավելի լավ է թեկուզ դժոխք գնալ, քան վերին շերտերի ծանրությունն անվերջ իրենց վրա կրել: Երրորդ շերտի ամենահամարձակ ձուկը սկսեց աղաղակել. ՛՛Իջեք մեր վրայից՛՛: Երրորդ շերտի մյուս ձկները սկսեցին միասին վանկարկել. ՛՛Ի-ջեք մեր վը-րա-յից՛՛, ՛՛հե-ռա-ցեք՛՛: Երկրորդ շերտի ձկների մոտ հուզումներ սկսվեցին: Ամենածեր ձուկը խոսք վերցրեց ու սկսեց ելույթ ունենալ. ՛՛Դուք, առաջին շերտ, դուրս եք եկել մեր տուփային ավանդույթներից ու մեր արժեքներին ցանկանում եք դավաճանել ու չեք հասկանում, որ քանի մեզ ընտրելու հնարավորություն են տվել, եկեք մնանք մեր տուփում, սա ամենաապահով վայրն է ու դրսի աշխարհում, միևնույն է, վերջը մեզ ուտելու են, իսկ ներքևի շերտի ձկները զուրկ են տուփային հայրենասիրությունից ու և՛ իրենք, և՛ մյուս շերտի ձկների անվտանգությունը խաթարում են: Առաջին շերտը մեզ տանում է լուսավոր խորտկարան, բայց դրանով ձեզ խաբում են, դուք հայտնվելու եք ավելի խոր փոսի մեջ, սեղաններին հայտնվելուց հետո, որովհետև աշխարհը դաժան է ու անարդար, այնտեղ միայն շահեր կան, իսկ մեր դեպքում մենք ընդամենը ուտեստ ենք ՛՛: Երրորդ շերտի ձկները սկսեցին միմյանց հրմշտել ու նորից վանկարկել կարգախոսը. ՛՛Ի-ջեք մեր վը-րա-յից՛՛: Հանկարծ երրորդ շետի տակ պատահաբար հայտնված մի ռենեգատ ձուկ սկսեց բղավել, ասելով, տուփի հատակում ևս մեկ ծակ կա և այնտեղից իրեն հայտնել են, որ կա մի բարի մարդ, անունը Վիլսոն, որն իրեն ասել է, որ ձկներին այլևս չեն ուտելու ու տուփից հանելուց հետո նորից ծովն են գցելու: Այս խոսքերից հետո տուփում մի անասելի աղմուկ բարձրացավ: Երկրորդ շերտից երեք ձուկ և առաջին շերտի ամենահեղինակավոր մի ձուկ միասին բղավեցին, որ իրենք էլ են լսել այդ բարի ծերունու մասին ու կա նման բան: Առաջին շերտի ձկներն ընդվզեցին ու սկսեցին բղավել, որ դուք, բացի ձեր տուփից, ուրիշ բան չեք տեսել, իսկ մենք, վերևի ծակի միջով, տեսնում ենք լուսավոր աշխարհն ու այնտեղ, վերևում, պաստառի վրա գրված է. ՛՛Դուք ունեք սնունդ ընտրելու իրավունք՛՛: Մի խոսքով, կա ընտրություն: Ամենածեր ձուկը նորից խոսք վերցրեց. ՛՛Այդ գրածը մեզ չի վերաբերվում, դա պահեստի պատին է գրված ու վերաբերվում է առաքիչներին, այլ ոչ թե մեզ, մենք ընտրության իրավունք չունենք, չու-նենք՛՛: Մի խոսքով, տուփում անդորը խաթարվել է ու չկա նախկին միասնությունը՝ ներքևներն ապստամբել են, միջին խավը կորցրել է իր արժեքային համակարգն ու մյուսներին համոզելու նախկին ունակությունը, վերին շերտը պոստմոդեռնիզմի ուտոպիաներով է տարվել, իսկ ամենաներքևում, մի մարգինալ ձուկ, միայն բարի ծերունու անունն է ուզում լսել: Մի խոսքով, հ․․ային վիճակ»,- գրել է Դանիելյանը:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր