00:00:00

«Պատերազմող զինվորի մորը տուգանել էին 300 հազար դրամով». Վահե Գրիգորյան

03:12, 22 դեկտեմբեր 2021 Բլոգ

Իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «11.10.2020թ` պատերազմի ժամանակ, «Նոր Հայաստանի նոր ոստիկանության» Էրեբունու բաժնի ծառայողները ապօրինաբար ոստիկանության բաժին էին տարել և ռազմական դրության ժամանակ կառավարության ապօրինի որոշումը ենթադրաբար խախտելու համար 300 հազար դրամ տուգանել էին Ռիմա Սարուխանյանին: Ու սա այն պայմաններում, երբ վերջինիս որդին, հենց այդ պահին լինելով զինծառայող, պաշպանում էր Հայաստանը արտաքին թշնամուց... Այսօր արդեն ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել 11.10.2020թ թիվ 3080 տուգանքի որոշման դեմ իմ կողմից կազմված վիճարկման հայցադիմումը` միաժամանակ բավարարելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունները:
Կարճ ասած` գնում ենք տուգանքի անվավեր ճանաչման: Քաղաքացու, առավել ևս զինվորի ծնողի նկատմամբ ապօրինություն գործած ցանկացած անձ պատասխան է տալու օրենքի առաջ: Ամանորի առիթով էլ՝ որպես մեծահոգի մարդ` ոստիկանությանը առաջարկում եմ նախքան գործով վերջնական դատական ակտը ինքնուրույն անվավեր ճանաչել տուգանք նշանակելու մասին այդ որոշումը, հակառակ դեպքում դրա անվավեր ճանաչելուց հետո ձեռնամուխ եմ լինելու ոստիկանների լիազորությունների դադարմանն ուղղված գործընթաց իրավական սկսելուն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր