00:00:00

Նիկոլ երևույթը ցնցող է, նույնիսկ, դուրեկան՝ որոշ իմաստով, իսկական առյուծ է, չէ՝ վագր. Հասրաթյան

01:52, 22 դեկտեմբեր 2021 Բլոգ

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Այսօր զրուցում էի 44-օրյա պատերազմում որդի կորցրած և անցած երեք ու կես տարիներին սեփական կաշվի վրա, բացի ցավից, այլ զգացում չունեցած իմ ծանոթներից մեկի հետ... Շարունակում էր արտահայտվել նույն ոգևորությամբ, ինչպես արտահայտվում էր 2018-ի «հեղափոխության» օրերին... Մտածող հայի համար, այս ամենը լսելուց, բնա­կանա­բար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է...»։ Ինչպես որ մտածող մարդկանց շրջանում հիմնավորված հակակարանք առաջացնող նախկին սարսափելի դեմքերը (ֆիղիոլոգիական առումով, այդ դեմքերը կարող են լինել միանգամայն բարետես, բայց…) խուսափեցին ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով սահման­ված պատիժ­ներից, նույնը կարող է տեղի ունենալ նաև ներկայիս իշխանությունների պարագայում. իշխանություններին բնորոշ է հանցավոր համաձայնության գալը: Օրենքով ոչ ոք չի պատժվելու: Թեպետ, իրենց իսկ շահերից է բխում Օրենքի առջև կանգնելը, քանզի Աստծո դատաստանն ավելի դաժան է. Նա առանձնահատուկ դաժանությամբ է պատժում իրենց մեղքերի համար չապաշխար­հողներին, չզղջացողներն: Նիկոլ երևույթը ցնցող է, նույնիսկ, դուրեկան՝ որոշ իմաստով, իսկական առյուծ է, չէ՝ վագր: Տեսեք, թե սարսա­փելի рожа-ներին ոնց է խեղճացրել, դարձրել թրջած մուկ: Ինչպե՞ս չհար­գես նման մեկին: Այ, եթե մի փոքր էլ պետության մասին մտածեր… Այնպես որ, նման բաներ լսելիս, պետք չէ գժվել, ոչ էլ տառապել: Ուղղակի, որպես մտածող հայ, պետք է ինքնասպան լինել կամ, կամքի բացակայության դեպքում, խնդրել ինչ-որ մեկին՝ այդ հարցում օգնելու համար: Հ.Գ. Քրեական պատասխանատվությունն ինքնանպատակ չէ: Եթե դա վերաբերվեր այլ հանգամանքներին ու այլ, ավելի մեծ պետությանը, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր կամ ներկայիս Ռուսաստանը, հերն էլ անիծած: Բայց իրենց գործողություններով կամ անգործությամբ որոշները խարխլել են հայոց պետականության, առանց այդ էլ, խարխուլ հիմքերը: Շուստրիներ…փաստորեն՝ գտնվեց ավելի շուստրին, որն ավելի լավ է դա անում: Ինչի՞ց եք վրդովվում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր