00:00:00

Թբիլիսիի կենտրոնում հանրահավաք է անցկացվում՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի. հազարավոր մասնակիցներ պահանջում են ազատ արձակել նախկին նախագահին

00:58, 22 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի հազարավոր քաղաքացիներ երեքշաբթի հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ ի պաշտպանություն բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, նրանք պահանջում են ազատ արձակել նրան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Գործողությունը տեղի է ունենում Սաակաշվիլիի ծննդյան օրը։ Աջակիցները ցուցապաստառներ են պահել և իշխանություններին կոչ են անում ազատ արձակել քաղաքական գործչին։ Թբիլիսիում հանրահավաքին եկել են նաև մարզերից։ Ակցիայի գլխավոր կազմակերպիչը «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունն է։ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմեն Նինո Լոմջարիան հայտարարել էր, որ ձերբակալությունից հետո նա հացադուլ էր սկսել, քանի որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքների հետ և իրեն համարում է քաղբանտարկյալ: Վրաստանում Սաակաշվիլին ներգրավված է մի քանի քրեական գործերում: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի համար: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդում՝ վեցի: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք դեռ դատարանում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր