00:00:00

Պակիստանցի քաղաքական գործիչը պատահաբար սպանվել է իր հաղթանակի պատվին կազմակերպված միջոցառման ժամանակ

03:31, 21 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Պակիստանցի երիտասարդ քաղաքական գործիչ Մուհամմեդ Զաքրիյա Խանը պատահաբար գնդակահարվել և սպանվել է իր պատվին կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ։ Նա սպանվել է իր ընտրվելու պատվին կողմնակիցների օդ արձակած փամփուշտից, հայտնել է globalvillagespace.com։ Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանում՝ Փեշավար շրջանում։ Զաքրիյա Խանի քաղաքական կողմնակիցները ինքնաձիգներից կրակ են բացել դեպի երկինք՝ ի պատիվ ընտրություններում նրա հաղթանակի։ Օդ արձակված փամփուշտներից մեկը պատահաբար դիպել է քաղաքական գործչին: Մուհամմեդ Զաքրիյա Խան Սանդայը պետք է դառնար Սուրիզայ գյուղի յոթ հոգանոց գյուղական խորհրդի նախագահը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր