Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ, որոնքց այսօր ՀՀ-ն վերադարձվել է ադրբեջանական կողմին։
Հիշեցնեմ, որ ադրբեջանում մինչև այս պահը շուրջ 100 գերության մեջ գտնվող անձ կա, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել միջազգային իրավունքի կոպտագույն և շարունակական խախտումներով:
Գերության մեջ պահող տերություններից յուրաքանչյուրը պարտավոր է կազմել անհապաղ և կատարել հայրենադարձման պլան: Սա բխում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի Ժնևի կոնվենցիայից 118-րդ հոդվածի պահանջից` ըստ որում անկախ պետությունների միջև փոխհամաձայնությունից այդ հարցի շուրջ: