00:00:00

ՌԴ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան 2 դիվանագետի

01:46, 21 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ է հայտարարել Մոսկվայում Գերմանիայի դեսպանատան երկու դիվանագետի՝ ի պատասխան Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով Բեռլինի Գերագույն դատարանի վճռից հետո երկու ռուս դիվանագետների արտաքսելու՝ Գերմանիայի որոշման։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։  «Դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրը։ Դեսպանին տեղեկացվել է ՌԴ-ում Գերմանիայի դեսպանատան դիվանագիտական երկու աշխատակցի «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին՝ ի պատասխան Գերմանիայի կառավարության ոչ բարեկամական որոշման, ինչպես նաև ընդգծվել է, որ ռուսական կողմը մշտապես համարժեք կերպով է պատասխանելու ապագայում Բեռլինի ցանկացած առճակատման»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։  ԱԳՆ-ն նաև դեսպանին իր «վճռական բողոքն» է արտահայտել՝ կապված Գերմանիայի ոչ բարեկամական գործողությունների հետ։ Հիշեցնենք, որ օրերս Գերմանիան Բեռլինում ՌԴ դեսպանատան երկու դիվանագետի «պերսոնա նոն գրատա» էր հայտարարել՝ Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով դատարանի վճռից հետո։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/456149.html © factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր