00:00:00

Ֆրանսիան ողջունում է ՀՀ-ի ու Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարությունները

01:09, 21 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացներին: «Մենք ողջունում ենք Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների կողմից հատուկ ներկայացուցիչներ նշանակելու մասին հայտարարություններն՝ ուղղված երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Գործընթաց, որին Ֆրանսիան լիակատար կաջակցի»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությունում: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստան-Թուրքիա  երկխոսության  գործընթացում  Հայաստանի  հատուկ  ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր