00:00:00

Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ. Չինաստնի պետխորհրդի նախագահը՝ Փաշինյանին

19:53, 12 մայիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը: Ուղերձում ասված է. «Ձե՛րդ Գերազանցություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության անունից եւ իմ կողմից անձամբ հղում եմ Ձեզ իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը Չինաստանի համար բարեկամական համագործակցության ավանդական գործընկեր է: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրվանից ի վեր երկկողմ հարաբերությունները պահպանում են զարգացման ակտիվ միտում: Երկկողմ քաղաքական վստահությունը անդադար խորանում է, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում աստիճանաբար զարգանում: Ես պատրաստ եմ հաստատել Ձեզ հետ լավ աշխատանքային հարաբերություններ, որպեսզի համատեղ ջանքերով հայ-չինական հարաբերությունները բարձրացնենք զարգացման նոր աստիճանի: Չինական կողմը պատրաստ է հետագայում եւս «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախաձեռնությունը մեկտեղել ձեր երկրի զարգացման ռազմավարության հետ, որպեսզի երկկողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացման արդյունքներն ավելի շատ իրական օգուտ կբերեն երկու երկրների ժողովուրդներին: Մաղթում եմ Ձեզ հետագա հաջողություններ նոր, պատասխանատու պաշտոնում»,-ասված է ՉԺՀ Պետական խորհրդի նախագահի շնորհավարական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր