00:00:00

Անհասկանալի հիստերիա՝ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի անվան շուրջ

19:45, 12 մայիս 2018

Irakanum.am-ը արդեն տեղեկացրել է, որ լուրեր կան, որ առողջապահության նախարար կնշանակվի փոխնախարար Սամվել Մարգարյանը։ Սակայն նշենք, որ նրա հնարավոր նշանակումը միանշանակ չընդունվեց։ Այս առթիվ բազմաթիվ բողոքներ եղան տարբեր շրջանակներում։ Ոմանք անհասկանալի հիստերիա են սկսել բարձրացնել առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանի անվան շուրջ։ Անկախ բոլոր հանգամանքներից, մեր ունեցած տվյալներով, Սամվել Մարգարյանի նկատմամբ բացասական այս վերաբերմունքի պատճառն ավելի շատ նրա անկաշառ ու սկզբունքային մոտեցումն է։ Հայտնի է, որ ղեկավարելով ոլորտի ֆինանսական բլոկը, նա մնաց հետևողական։ Սամվել Մարգարյանի անմիջական ղեկավարությամբ է կյանքի կոչվել սոցփաթեթի շահառուների առողջության ապահովագրական փաթեթներով սպասարկման ծրագիրը, որի հիման վրա ամբողջությամբ մշակվել է անապահով խավի և հատուկ խմբերի մոտ 600 հազար բնակչության բժշկական ապահովագրությունը պետության կողմից։ Այս ծրագիրն այդ խավի պետպատվերով արժանապատիվ բուժման հնարավորություն է և պետք է առաջինը մտահոգ լինել դրա իրականացման մասին։ Պարզ է, որ կոռումպացված այս համակարգում դժվար է աշխատել անկաշառ և սկզբունքային մարդու հետ, ով հետևողական է պետական բյուջեի միջոցների արդյունավետ ծախսման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր