00:00:00

Մենք մեր իսկ կառափնարանի ճանապարհին երգում ենք ուրախ ու զվարթ, երջանիկ. Ղևոնդյան

15:48, 20 դեկտեմբեր 2021 Բլոգ

Մենք որպես հանրույթ ակտիվ փորձարկումների տակ ենք․ ենթադրում եմ, որ անդառնալիության կարմիր գծերը արդեն հատվել են։ Մյուս կողմից, փորձարկումների նախավերջին փուլում ենք, քանի որ ակնհայտորեն այս ուղղությամբ արդեն բավական ճանապարհ անցել ենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ «Ամենից բարդը այն է, որ երբ դու հասկանում ես ինչ է կատարվում ու քեզ չեն հավատում, ու հետո, երբ փաստերն ու կյանքը գալիս են դա ապացուցելու, փոխել որևէ բան արդեն ուշ է լինում։ Մենք որպես հանրույթ ակտիվ փորձարկումների տակ ենք․ ենթադրում եմ, որ անդառնալիության կարմիր գծերը արդեն հատվել են։ Մյուս կողմից, փորձարկումների նախավերջին փուլում ենք, քանի որ ակնհայտորեն այս ուղղությամբ արդեն բավական ճանապարհ անցել ենք։ Հոտային, զանգվածային վարքի ու մանիպուլացման բոլոր գործիքները, երբեմն էլ արդեն հաճույքի ու հետաքրքրության համար, մեր մասով կիրառվում են, ու մենք մեկ՝ «պարում ենք մեր նահատակների գերեզմաններին», մեկ՝ ինստիտուցիոնալ ողբում, մեկ՝ մեր իսկ գերիների վրա հումորներ անում, հրճվում։ Մենք մեր իսկ կառափնարանի ճանապարհին երգում ենք ուրախ ու զվարթ, երջանիկ։ Ու արդեն վաղուց ակնհայտ է, որ սա արդեն հոգեբանական զանգվածային խեղում է, փսիխոզ, որից դուրս գալը ենթադրում է շոկային գործիքներ։ Ձեր ուրախությունը իմ ռեալիզմով կտրեցի․ գիտեմ որ հաճախ տհաճ է, բայց փույթ չէ, գոնե մի քանիսը սա կարդան ու սթափվեն մինչ X գոյաբանական կետ»,- գրել է Ղևոնդյանը։

Աղբյուր` Փաստինֆո

facebook sharing button
twitter sharing button
sharethis sharing button

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր