00:00:00

Ալեքսանդր Տոնիկյանը և Արաքս Աշճյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան 5-րդ մրցույթի հաղթողներ

19:06, 12 մայիս 2018

Մայիսի 12-ին Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում կայացավ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը և գալա համերգը։ Այս տարի մրցույթը նվիրված էր Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին։ Ստեղծագործողների աշխատանքները գնահատում էր պրոֆեսիոնալ Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին անվանի կոմպոզիտորներ Արամ Սաթյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երկանյանը, Արզաս Ոսկանյանը, Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար՝ Էդմոնդ Մակարյանը:Կայացված որոշման համաձայն՝ կրտեսեր խմբում հաղթող ճանաչվեց Արաքս Աշճյանը, իսկ ավագ խմբում՝ Ալեքսանդր Տոնիկյանը։ Քաղաքամայր Երևանին նվիրված լավագույն երգի համար Երևանի քաղաքապետի հատուկ պատվոգրով պարգևատրվեց Լեո Բաղդասարյանը, որին մրցանակը հանձնեց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Կրտսեր խմբում երկրորդ հորիզոնականի է արժանացել Սյուզաննա Աղամալյանը, երրորդ հորիզոնականի՝ Էդուարդ Ալեքսանյանը։  Ավագ ենթախմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Լեո Բաղդասարյանը, իսկ երրորդ հորիզոնականը կիսվեց երկու մասնակցի՝ Հայկ Մելքոնյանի և Արսեն Բոյաջյանի միջև:    Մրցույթին ներկայացված հայտերի մեջ եղել են հայազգի մասնակիցներ ինչպես Հայաստանից, Արցախից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, ներկայացրել են նաև մեկ երգ՝ նվիրված քաղաքամայր Երևանին։ Կրտսեր խմբում (մինչև 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ կատարվել է փոփոխություն պատանի կոմպոզիտորը կարող էր ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։   Մրցույթն իրականացվել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր