00:00:00

Ադրբեջանում ընդդիմադիրը տարօրինակ ու սարսափելի հանգամանքներում մահացել է մամլիչի արանքում

20:18, 17 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանում ընդդիմադիրը տարօրինակ ու սարսափելի հանգամանքներում մահացել է մամլիչի արանքում: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 16-ին մահացել է «Քաղաքացիական համերաշխություն եւ քաղաքացիական շարժում» (NIDA) կուսակցության անդամ, 1993 թվականին ծնված Խայամ Թահմազովը։ Նրա մահվան փաստով քրեական գործ է հարուցվել։ Թահմազովի մահվան հանգամանքները սարսափեցնում են. երիտասարդը որպես օպերատոր էր աշխատում տպարանում։ Ըստ քննիչների՝ թղթի կտրման սարքավորման վրա աշխատելիս նա հայտնվել է հիդրավլիկ մամլիչի արանքում, ուր նա իջեցրել էր գլուխն ու ձեռքերը՝ այնտեղ մնացած թուղթը հանելու համար։ Ստացած վնասվածքներից նա տեղում մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր