00:00:00

Շիրակի նախկին մարզպետը՝ Գյուղատնտեսության նախարար

17:05, 12 մայիս 2018

Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում կնշանակվի ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը, ով զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը: Արթուր Խաչատրյան (կենսագրական տվյալներ) Ծնվել է 1972թ., Երեւանում։ 1994-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը (ֆիզիկոսի որակավորմամբ)։ 1996թ. ավարտել  է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորում։ Նույն որակավորումը ստացել է 2001-ին՝ Լոնդոնի Իմփերիալ Քոլեջում։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Ազատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։ ՀՅԴ անդամ է 1991-ից։ Ամուսնացած է, ունի 3 երեխա։ 2016 – 2017 թթ.  աշխատել է   ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ։ 2017-2018 թթ եղել է Շիրակի մարզպետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր