00:00:00

ԱՄՆ-ը պատրաստ է խթանել ԱՄԷ-ին F-35 կործանիչների եւ անօդաչուների վաճառքը

04:02, 16 դեկտեմբեր 2021 Աշխարհ

ԱՄՆ-ը պատրաստ է խթանել F-35 կործանիչների եւ անօդաչու թռչող սարքերի վաճառքը Արաբական Միացյալ Էմիրություններին այն բանից հետո, երբ Աբու Դաբին Վաշինգտոնին հայտնել է, որ դադարեցնելու է բանակցությունները 23 միլիարդ դոլար արժողությամբ գործարքի շուրջ: Համաձայնագիրը ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այն բանից հետո, երբ ԱՄԷ-ն անցյալ տարի հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ, սակայն գործարքի առաջընթացը դանդաղեց Վաշինգտոնի մտահոգությունների պատճառով, այդ թվում՝ արաբական պետության կապերի պատճառով Չինաստանի՝ նրա հիմնական առեւտրային գործընկերոջ հետ: «ԱՄԷ-ն ԱՄՆ-ին հայտնել է, որ կդադարեցնի F-35-ի ձեռքբերման բանակցությունները», - Reuters-ին ասել է ԱՄԷ-ի պաշտոնական ներկայացուցիչը՝ վկայակոչելով «տեխնիկական պահանջները, ինքնիշխան շահագործական սահմանափակումները եւ ծախսերի ու օգուտների վերլուծությունը»: Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են վերսկսվել ապագայում, եւ քննարկումներ են եղել «ձեռքբերման համար փոխադարձ պաշտպանական անվտանգության պայմանները դիտարկելու համար»։ Չորեքշաբթի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կուալա Լումպուրում հայտարարեց, որ Վաշինգտոնը պատրաստ է խթանել վաճառքը: «Մենք ցանկանում էինք համոզվել, օրինակ, որ Իսրայելի որակյալ ռազմական գերակայությանը մեր հանձնառությունը երաշխավորված է, ուստի ցանկանում էինք համոզվել, որ կարող ենք մանրակրկիտ վերլուծություն կատարել ցանկացած տեխնոլոգիայի մասին, որը վաճառվում կամ փոխանցվում է տարածաշրջանում այլ գործընկերներին, այդ թվում՝ ԱՄԷ»,- ասել է Բլինքենը։ Բանակցությունների մասին տեղեկացված աղբյուրը ասում է, որ ԱՄՆ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ խնդիրն այն հարցն է, թե ինչպես կարող են տեղակայվել ռեակտիվ ինքնաթիռները եւ F-35 առաջադեմ տեխնոլոգիաների որքան մասն է փոխանցվելու ԱՄԷ-ին: Աղբյուրը անանուն մնալու պայմանով ասել է, որ պաշտպանական գործարքները ներառում են պահանջներ գնող երկրներին, սակայն գործարքի սահմանափակումները այն անիրագործելի են դարձնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր