00:00:00

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թուրքիան ոտնահարել է լրագրողի իրավունքները

23:35, 15 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճռել է, որ Թուրքիան ոտնահարել է լրագրող, մեկնաբան Նազլի Իլիջակի իրավունքները, գրում է Deutsche Welle Turkish-ը։ Թուրքիայի դատախազությունը Իլիջակին մեղադրել է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու եւ կառավարությունը տապալելու փորձի մեջ։ Դատարանը հայտարարել է, որ չկա կոնկրետ ապացույց, թե Իլիջակը եղել է ահաբեկչական կազմակերպության անդամ կամ, որ նա փորձել է տապալել կառավարությունը։ Դատարանը վճռել է, որ նա կամայական կերպով է կալանավորվել, եւ խախտվել է նրա խոսքի ազատությունը։ Իլիջակը կալանավորվել էր անհաջող հեղաշրջումից հետո 2016 թվականի սեպտեմբերին մտավորականների եւ գրողների նկատմամբ իրականացված բռնաճնշումների ժամանակ եւ 2018 թվականի փետրվարին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ «սահմանադրական կարգը տապալելու փորձի», «ազգային ժողովի աշխատանքներին միջամտելու» եւ «կառավարության աշխատանքներին միջամտելու» համար։ ՄԻԵԴ-ը Թուրքիային պարտավորեցրել է Իլիջակին 16 000 եվրո վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր