00:00:00

Զորավոր Ավետարանը կբերվի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

16:39, 12 մայիս 2018

Մայիսի 14-ը Ս. Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրն է: Այդ օրը՝ ժամը 10:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի կբերվի Զորավոր Ավետարանը, որը պահվում է Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան ինստիտուտում: Փարպեցի փողոցի խաչմերուկից Ավետարանը թափորի ուղեկցությամբ կբերվի եկեղեցի, որտեղ կկատարվի Անդաստանի կարգ: Ժամը 11:00-ին կմատուցվի Ս. Պատարագ: Ավետարանը հավատացյալների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 18:00-ն: Ավետարանի հետ կապված բազմաթիվ հրաշքների ու բժշկությունների հիշատակություններ կան: Հենց այդ պատճառով ոչ միայն Ավետարանն, այլև եկեղեցին, որտեղ այն պահվել է, մարդիկ կոչել են Զորավոր: Ս. Մովսես Տաթևացին երկար տարիներ ճգնել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու անապատ-վանքում: Հայտնի է եկեղեցական իր մեծ բարեկարգություններով և շուրջ հինգ հազար հայերի գերությունից ազատելու ջանքերով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր