00:00:00

Աշոտ Կարապետյանին փոխոստիկանապետ նշանակելու հարց օրակարգում չկա.Օսիպյան

16:32, 12 մայիս 2018

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին՝ Հայաստանի  փոխոստիկանապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը իրականությանը չեն համապաստասխանում եւ նման հարց օրակարգում չկա: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հարցին, թե երբ են նշանակվելու իր տեղակալները, Օսիպյանը հայտնեց, որ մոտակա ժամանակներում պարզ կլինի: Ըստ ոստիկանապետի ինքն ունի իր պատկերացումները փոխոստիկանապետերի մասին, սակայն այս պահին անուններ տալ չի կարող: Հիշեցնենք, որ «Ժամանակ» թերթը այսօր գրել էր, որ իրենց  տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին: Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսևորած դաժանությամբ և բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո կորցրեց ամորձին: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր