WarGonzo նախագծի ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը ձերբակալվել է Մոլդովայում՝ այդ երկրի հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Պետդումայի պատգամավոր Արտեմ Տուրովը։

Նա նշել է, որ Պեգովը գտնվում է հետախուզման մեջ։ Պեգովին ձերբակալել են այն ժամանակ, երբ վերջինս Քիշնեւից պետք է մեկներ Մոսկվա՝ օդանավով։ Տուրովը նաեւ մանրամասնել է, որ Պեգովին խուզարկել են, ստուգել հեռախոսներն ու նոութբուքը, ինչպես նաեւ այլ սարքեր։

Ավելի քան մեկ ժամ ձերբակալված պահելուց հետո Պեգովին բաց են թողել։